Growth/Համայնքներ/Ինչպես շփվել նորեկների հետ

This page is a translated version of the page Growth/Communities/How to interact with newcomers and the translation is 70% complete.

Այս ուղեցույցը ստեղծվել է փորձառու խմբագիրներին նորեկների հետ շփման հարցում օժանդակելու համար, հատկապես` օգնության վահանակում կամ հարց ու պատասխանների էջերում: Այն նաև հարմար է օգտատերերի շփման համար, օրինակ` մենթորության դեպքում:

Այս փաստաթուղթը ներառում է նորեկների հետ շփվման փորձ ունեցող փորձառու խմբագիրների կողմից տարբեր կայքերում զետեղված լավագույն փորձը և դատողությունները:

Ուղեցույց

Ինչպես հաջողված ազդեցություն ունենալ

  • Միշտ եղե՛ք ընկերասեր, քաղաքավարի ու համբերատար մնգամ եթե նորեկը մոռանում է այդ մասին:
  • Հարցին սկսեք պատասխանել` ասելով` «ողջույն և բարի գալուստ»:
  • Վստահ եղեք, որ հասկացել եք տրվող հարցը: Մի՛ փորձեք գուշակել խնդիրը: Ճշգրտող հարցերը կարող են տեղին լինել; դրանք կարող են օգնել գտնել առավել ճշգրիտ պատասխան: "What do you try to do?" is an excellent question to ask if you don't understand a question.
  • Ճշտեք, թե ինչ խմբագրիչ է օգտագործում նորեկը (2010 wikitext, visual, mobile, 2017 wikitext և այլ) և պատասխանեք ըստ տվյալ խմբագրիչի: Եթե նորեկին խնդրեք անծանոթ խմբագրիչ օգտագործել, դա կարող է ծանրաբեռնել նրան:
  • Ճիշտ գնահատեք ձեր իրական հնարավորությունները: Երբեմն դուք էլ կարող եք չիմանալ պատասխանը, հատկապես եթե այն տեխնիկական է կամ ձեր հետաքրքրություններից դուրս է: Ազատ եղել օգնություն խնդրել այլ օգտատերերից, որոնք առավել փորձառու են տվյալ ոլորտներում: Եթե հաղորդագրություն է ուղարկվել ձեր քննարկման էջին և դուք պատասխանի համար ժամանակի կարիք ունեք, կարճ երկտող ուղարկեք` նշելով, որ կպատասխանեք ավելի ուշ:
  • Անկեղծ եղեք. եթե հարցը ձեր համայնքի համար իրական կամ կիրառելի չէ կամ առհասարակ թեմայից դուրս է, ասեք այդ մասին և բացատրեք, թե ինչու եք այդպես կարծում: Օրինակ, նորեկի համար արդյունավետ չի լինի աշխատել մի բովանդակության հետ, որը կարող է մի քանի օրվա մեջ ջնջվել: Սակայն եթե բացատրեք, թե ինչու տվյալ նյութը կարող է ջնջվել, կօգնեք նորեկին խուսափել հետագա խնդիրներից: Նրան առաջարկեք դրա փոխարեն զբաղվել ինչ-որ մի այլ բանով:
  • Նորեկները կարող են բարկանալ կամ շփոթվել մի շարք պատճառներով: Նրանց բողոքները հիմնականում ձեր անձի դեմ չեն: Հանգստություն պահպանեք և փորձեք նրանց դրության մեջ մտնել:
  • Եթե պարզ է դառնում, որ քննարկումն անարդյունք է, քաղաքավարի կերպով ավարտեք այն:
  • Մի՛ կորցրեք հումորի զգացումը: Նորեկներին օգնելը որպես ծանր բեռ մի՛ ընդունեք: Եթե ժամանակ կամ տրամադրություն չունեք օգնելու, պարզապես թույլ տվեք մեկ այլ փորձառու խմբագրի օգնության ձեռք մեկնել:
  • Ուսումնասիրեք այլ մենթորների քննարկման էջերը: Զգուշացրեք մյուս մենթորներին, եթե առցանց չեք լինելու, այսպիսով նրանք ուշադիր կլինեն նաև ձեզ ուղղված հարցերին, քանի դեռ դուք տեղում չեք:

Ինչպես կառուցել լավ պատասխաններ

Explain
Սկզբից ոչ թե մատնանշեք առկա տեքստերը, այլ բացատրեք գործընթացը: Պատասխանը ավելի լավ է, քան պատասխանը կապելը, նույնիսկ եթե դա ընդամենը մեկ նախադասություն է, որին հաջորդում է հղումը: Մեջբերեք կարևոր տեղեկությունն այն էջերից, որոնց հղում եք կատարում: Այդպիսով կխուսափեք մարդկանց երկար էջեր կարդալ տալուց:
Example: "To add an image, you'll need to upload it to a different website called Wikimedia Commons. Then you can place it in your article. It's a little confusing, so read this link carefully."
Give the next steps
Թողեք պատասխաններ, որոնք ասում են մարդուն հետագա անելիքները: Պարզապես մի՛ պատասխանեք կոնկրետ հարցին:
Personalize
Do not answer with general phrases, ask clarifying questions. Each user may have their own problem, which is different from similar ones. Provide examples.
Keep things simple
Խուսափեք ժարգոնից և հապավումներից: Խուսափեք հավելյալ տեղեկատվությունից, որոնք կապված չեն հարցի հետ:
Be a guide
Օրինակ, եթե ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչպես կարող է նկար ավելացնել նոր հոդվածին, սակայն իրականում նրա առաջին գործողությունը պետք է լինի աղբյուր ավելացնելը, ասեք նրան նախ աղբյուր ավելացնել (և ցույց տվեք, թե ինչպես) և խոստացեք ավելի ուշ ցույց տալ նաև նկար ավելացնելու ձևը:
Create a conversation
Ask the newcomer a question to try to engage them in conversation.
For instance, if they ask, "Is it possible for me to write a new article on Wikipedia?", you can say, "Yes, you can create a new article. However, that's one of the hardest kinds of edits to do on Wikipedia. What do you want to write your article about? Maybe there are some easier tasks you can try related to your interests, and then you'll learn the skills you need to write the article."

Ping
  • Վստահ եղեք, որ նորեկը տեղյակ է պատասխանին: Օրինակ, կարող եք պատասխանի մեջ նշել նորեկի մասնակցային անունը:
At the moment, due to the technical implementation of talk pages, newcomers do not see when somebody answered their question. You also can switch on failed and successful mention notifications to check if you mention has been correctly sent.
Explain how to reply
Many newcomers don't understand how to use talk pages. Therefore, you can include something like: 'To reply to my message, click "խմբագրել կոդը", then write your message below mine. Then publish the page.' They don't need to understand indentation or signatures yet. You can teach them that in your next reply, maybe by using a template.
Follow-up
Հնարավորության դեպքում հետևեք հարցին: Նորեկը կարող է մեկ այլ բան ևս հարցնել կամ հետագա ճշգրտումների կարիք ունենալ: Նորեկները կարող են անսպասելի ձևով պատասխանել. նրանք կարող են չիմանալ պատասխանելու ձևը, չիմանալ, թե ինչպես ստորագրել կամ կապվել օգտատիրոջ հետ:
Երբ որևէ բան եք բացատրում, հարցրեք նորեկին` արդյո՞ք պատասխանն օգնել է նրան: Նորեկն իրեն ավելի ազատ կզգա, և դուք էլ որոշ տեղեկատվություն կստանաք` ձեր փորձը բարելավելու համար: Եթե խոսակցությունն ավարտվում է, հիշեցրեք նորեկին, որ դուք հասանելի կլինեք այլ հարցերի դեպքում ևս:
Write your reply
Say hello!
Հնարավորության դեպքում պատասխանեք խելամիտ ժամկետներում: Նորեկները կարող են կարճ ժամանակով առցանց լինել, հնարավոր է` նրանք սովոր չեն Վիքիմեդիայի նման համայնքների քննարկումներին, որոնք կարող են ընդգրկել տարբեր ժամային գոտիներում գտնվող մասնակիցների: Պատահականության սկզբունքով ստուգեք ցանկացած հարցում, որն անպատասխան է մնացել 24 ժամվա ընթացքում:
Ուշադիր եղեք ձեր պատասխանի ձևին:

Բացատրե՞լ, թե՞ ինքնուրույն փոփոխություն անել

Նպատակներից մեկը միջերեսից կամ մակնշումից գլուխ հանել փորձող նորեկին օգնելն է: Երբեմն կարող է ավելի հեշտ լինել ուղղակի ուղղումներ անել, այլ ոչ թե բացատրել դրանց անելու ձևը: Սա ճիշտ է բազմաքայլ գործընթացների և բարդ շարահյուսության դեպքում: Անկեղծ եղեք և նորեկ ասեք, որ տվյալ խմբագրում է բարդ է «անգամ փորձառու խմբագիրների համար»: Սակայն բացատրեք ձեր արած քայլերը. այսպիսով նրանք կարող են սովորել և կիրառել հետագայում:

Ձեր ընտրությունը կախված է ձեր սեփական փորձից և այլ մենթորների հետ ունեցած քննարկումներից: Սակայն նորեկի համար հաճախ ավելի ողջունելի է հասկանալ և ինքնուրույն փորձել, քան թե ուղղակի ստանալ պատրաստի ուղղումները:

Վստահեք համայնքի մյուս խմբագիրներին

Նմանատիպ մենթորական ծրագիր վարելը թիմային աշխատանք է: Այն կախված է մեծ թվով մենթորներից: Յուրաքանչյուր մասնակից անհատական ուժեղ և թույլ կողմեր ունի, ինչպես նաև` սահմանափակ հասանելի ժամանակ և էներգիա:

Համագործակցեք մյուս մենթորների հետ` կիսելով ձեր փորձը: Բաց եղեք մյուսների խորհուրդներն ընդունելու հարցում:

Հոգ տարեք այն մարդկանց համար, ովքեր ձեզ հետ միասին պատասխանում են հարցերին: Շնորհակալություն հայտնեք և ուղղորդեք այն մարդկանց, ովքեր փորձում են օգնել: Շնորհակալություն հայտնեք այն մարդկանց, ովքեր շատ են օգնում:

Չմոռանաք համայնքին տեղյակ պահել ձեր ջանքերի մասին. դա կօգնի հավաքագրել նոր օգնականների:

Օրինաներ

Ահա ընդհանուր պատասխանների մի քանի տեսական օրինակներ, որոնք վերցված են տարբեր Վիքիպեդիաներից:

Ինչպե՞ս կարող եմ իմ համակարգչից հոդվածի մեջ նկար ավելացնել:

 N Խուսափեք.
Օգնության վահանակում կարող եք գտնել պատասխանը:
  Նախընտրեք.
Ողջույն: Յուրաքանչյուր ոք կարող է կրկին օգտագործել Վիքիպեդիան: Մենք հարգում ենք հեղինակային իրավունքները, այսպիսով մենք չենք կարող ցանկացած նկար բեռնել Վիքիպեդիայում: Դա կախված է թեմայից, ինչպես նաև կարևոր է, թե ով է արել լուսանկարը: Ո՞ր հոդածն եք ցանկանում պատկերազարդել: Արդո՞ք դուք եք այն նկարի հեղինակը, որը ցանկանում եք օգտագործել: Եթե ոչ, ապա հեղինակային իրավունքները պատկանո՞ւմ են որևէ մեկին:

Իմ հոդվածը ջնջվել է, և դա վիճահարույց է:

 N Խուսափեք.
Դա ձեր մեղքն է: Դուք նախ պետք է կարդայիք օգնության էջերը: Այժմ դուք գիտեք, որ Վիքիպեդիայում չեք կարող անել ցանկացած բան, որ ուզում եք, հատկապես` փորձել առաջ տանել այն թեման, որն ընտրել եք:
  Նախընտրեք.
Ողջույն: Ցավում եմ այն տհաճ փորձի համար, որ ունեցել եք: Հիմնվելով առկա տեղեկատվության վրա` կարելի է ենթադրել, որ հոդվածն աղբյուրներ չի ունեցել: Վիքիպեդիայի հոդվածները հիմնված են աղբյուրների վրա, այդպիսով ընթերցողը կարող է ճշտել տեղեկատվությունը: Սա ձեր հոդվածի ամենակարևոր խնդիրն է: Ես հրապարակված աղբյուրներ եմ փնտրել ձեր թեմայի վերաբերյալ, սակայն չեմ գտել: Դուք ունե՞ք աղբյուրներ, որ մենք կարող ենք օգտագործել: Եթե հասանելի աղբյուրներ չկան, թերևս դեռ չափազանց վաղ է տվյալ թեմայով Վիքիպեդիայում հոդված ունենալու համար: