Ձեռնարկ․ Տեղադրման ուղեցույց
Այս ուղեցույցը պարունակում է հրահանգներ, թե ինչպես տեղադրել և կարգաբերել MediaWiki-ն՝ թե ձեռքով, և թե ավելի հեշտ այլընտրանքներով: Մեկից ավելի wiki-ների տեղադրումը և արդեն գոյություն ունեցող wiki-ների տեղադրումը նույնպես ներկայացվում են։ Հավելվածները տրամադրում են հղումներ յուրահատուկ համակարգային կոնֆիգուրացիաների (ձևակերպությունների) տեղադրումների և ծրագրի ավելի քիչ հանդիպող օգտագործման այլ դեպքերի վերաբերյալ արված ավելի մանրամասն ծանոթագրություններին։
Արդիականացման ուղեցույց
Եթե դուք արդեն գործարկել եք MediaWiki-ն, տե՛ս Արդիականացման ուղեցույցը։
Ձեռքով տեղադրում
Ամփոփում
Ահա տեղադրման հրահանգների արագ տարբերակը փորձառու օգտատերերի համար։ Օգտատերերի մեծամասնությունը (նման այն դեպքին, երբ դուք չգիտեք ինչպես տեղադրել կամ ստուգել անհրաժեշտ ծրագրային ապահովումը ձեր համակարգչի վրա) կցանկանան հետևել գլխավոր տեղադրման ուղեցույցին։
- Ստուգեք, որ ձեր համակարգը համապատասխանում է հետևյալ նվազագույն պահանջներին։ (Տե՛ս Տեղադրման պահանջները լրացուցիչ մանրամասնությունների համար. Համոզվե՛ք, որ պահանջների համար ստուգել եք նաև MediaWiki-ի հետ առաքվող ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։) Ձեզ անհրաժեշտ կլինի՝
- MediaWiki (ընթացիկ կայուն տարբերակն է 1.38.1)
- վեբ սերվեր ինչպիսիք են Apache կամ IIS
- անհրաժեշտ է տեղային կամ հրամանների տողի հասանելիություն՝ սպասարկման սկրիպտները (ծրագրային սցենարները) գործարկելու համար
- PHP 7.3.19/7.4.3+
- ներառյալ Perl Compatible Regular Expressions
- ներառյալ Standard PHP Library
- ներառյալ JSON support
- տվյալների շտեմարանի սերվեր, որը հետևյալներից մեկն է՝
- MySQL 5.5.8+
- MariaDB
- PostgreSQL 9.2+
- SQLite 3.8+
- Ներբեռնել MediaWiki (ուղիղ հղում՝ կայուն թողարկման տարբերակը ներբեռնելու համար) և ապաարխիվացրեք ձեր համակարգչի վեբ-մատչելի թղթապանակում:
- Մատնանշեք ձեր բրոուզերով (զննարկիչով) այն պանակը, որտեղ MediaWiki-ն ապաարխիվացվել է և հետևեք տեղադրման էկրանին։ Այն պետք է լինի
http://domain/directory/mw-config/index.php
ձևով։ Փոխարինեք directory-ն այն պանակի ճանապահրով, որտեղ ապաարխիվացրել եք MediaWiki-ն։ Եթե տեղադրում եք տեղային մեքենայի վրա, ապա փոխարինեք domain-ըlocalhost
-ով։ Եթե դուք տեղադրում եք լոկալ (տեղային) օրինակ և ավելի ուշ ցանկանում եք հասանելի լինել ձեր wiki-ն domain-ից, ապա դուք պետք է փոխեքlocalhost
-ը domain-ի՝ LocalSettings.php ֆայլում (նիշքում)։ Եթե տեղադրում եք հեռակա սերվերում, փոխարինեք domain-ը ձեր սերվերի դոմեյնի (տիրույթի) անվանումով (օրինակ՝ www.myserver.com)։ - Հետևե՛ք էկրանի հրահանգներին ավարտելու համար գործընթացը.
Այս հրահանգները միտումնավոր կարճ են։ Շատ բան կա, որ կարող է ընթանալ ոչ այնպես, ինչպես ցանկալի է, ուստի եթե կասկածում եք խորհուրդ է տրվում կարդալ ամբողջական հրահանգները։
Տեղադրման գլխավոր ուղեցույց
- MediaWiki-ն տեղադրելուց առաջ կարդացեք սրանք․
- Manual:What is MediaWiki?
- Manual:MediaWiki feature list
- Manual:Installation requirements - Ստուգե՛ք սրանք առաջ շարժվելուց առաջ։
- Manual:Installing MediaWiki
- MediaWiki-ի կարգաբերումը
- Manual:Config script - Սկզբնական կարգաբերումը օգտագործելով կոնֆիգուրացիոն սկրիպտը (ձևակերպության ծրագրային սցենարը)։
- Ձեռնարկ. Համակարգի կառավարում - Հետագա կարգաբերումը
- Manual:Extensions - Ընդլայնումների տեղադրումը
Ձեռքով տեղադրման այլընտրանքները
Եթե դուք գլխապտույտ ունեք վերը նշվածը կարդալիս — կամ հիասթափված, մոլորված կամ կորսված եք զգում —, ապա այս բաժինը ձեզ համար է․․․
Դուք կարող եք խուսափել ձեռքով տեղադրումից օգտագործելով նախապես ինտեգրված MediaWiki ծրագրային սարք, 1 սեղմումով տեղադրմամբ հոսթինք ծառայություններ կամ wiki ֆերմաներ։
Եթե դուք տեղադրում եք մշակման կամ թեստավորման համար, դիտարկեք MediaWiki-Vagrant-ի օգտագործումը, կոնֆիգուրացիոն սկրիպտների շարք Vagrant-ի համար, որոնք ավտոմատացնում են վիրտուալ մեքենայի ստեղծումը և թարմացումը, որը գործարկում է MediaWiki-ն և ձեր ընտրած ընդլայնումներն ու ծառայությունները։
Պաշտոնական docker պատկերները թողարկվում են Docker Hub-ում։
Դուք կարող եք նաև օգտագործել համայնքի ռեսուրսները՝ հիմնված այնպիսի հարթակների վրա, ինչպիսիք են Docker-ը: Այս կառավարվում է Jenkins-ի կողմից և պետք է ժամանակ առ ժամանակ թարմացվի:
Սրանք համայնքի վրա հիմնված ռեսուրսներ են, և դրանց պետք է միշտ վերաբերվել որոշակի զգուշությամբ: Օգտագործե՛ք ձեր սեփական պատասխանատվությամբ:
Wiki ընտանիքներ (բազմաթիվ wiki-ներ)
- Գլխավոր էջ Manual:Wiki family
Wiki ընտանիքը մեկից ավելի wiki է, որը տեղադրված է նույն համակարգչում։
MediaWiki-ի տեղադրում մեկից ավելի անգամ
Մոտեցումներից մեկը MediaWiki-ի մի քանի օրինակներ տեղադրելն է (օրինակ՝ ծրագրային փաթեթով, ինչպիսին Bitnami MediaWiki Stack-ն է) տարբեր պանակներում – մեկ պանակ յուրաքանչյուր wiki-ի համար։ Օրինակ, դուք ցանկանում եք wiki ձեռնարկության համար և անձնական wiki, և ցանկանում եք դրանք ընդհանրապես առանձին պահել:
Բազմաթիվ wiki-ներ մեկ MediaWiki-ի հետ
Դուք կարող եք օգտագործել MediaWiki-ի մեկ տեղադրում մի քանի wiki-ների համար՝ հետևյալ կերպ.
- Յուրաքանչյուր wiki-ի համար տարբեր տվյալների շտեմարանի օգտագործում: Տե՛ս $wgDBname ։
- Յուրաքանչյուր wiki-ի համար տվյալների շտեմարանի տարբեր նախածանցի օգտագործում։ Տե՛ս $wgDBprefix :
Գոյություն ունեցող wiki-ի տեղադրումը
Որոշ օգտատերեր ցանկանում են տեղադրել MediaWiki-ն՝ բեռնված Wikipedia-ի, Wiktionary-ի կամ որևէ այլ wiki-ի հետ:
Դա անելու հիմնական (բայց պարտադիր չէ, որ ամենահեշտ) մեթոդը MediaWiki-ի տեղադրումն ու ներմուծումն է։ Տե՛ս Manual:ՀՏՀ#Wiki ներմուծում։
(Ոչ MediaWiki լուծումները, ինչպիսիք են Xowa-ն և Kiwix-ը, կարելի է գտնել w:Wikipedia:Database download կայքում և ենթադրաբար լավագույն ընտրությունն են):
Ծանոթագրություններ
Ընդլայնված օգտագործում
Հետևյալ էջերում տրված են հրահանգներ այն մասին, թե ինչպես տեղադրել/կարգաբերել MediaWiki-ն այլ, ավելի քիչ կիրառվող նպատակների համար:
Ընդլայնված կարգաբերում
Հետևյալ էջերը ներառում են կարգաբերման ավելի ընդլայնված տարբերակներից մի քանիսը.
Տեղադրման աջակցություն
- FAQ: ՀՏՀ#Տեղադրում և կարգաբերում
- #mediawiki connect channel on IRC
- mediawiki-l-ը բարձր հաճախելիությամբ փոստային ցուցակն է՝ աջակցություն խնդրելու համար։
Համակարգային հատուկ հրահանգներ
Հետևյալ էջերը տալիս են ավելի մանրամասն տեղադրման հրահանգներ՝ ուղղված կոնկրետ համակարգերին: Այնուամենայնիվ, մեծ հաշվով Manual:Installing MediaWiki -ն ավելի արդիական է և ավելի լավ է գրված, քան յուրաքանչյուր համակարգի փաստաթղթերում, և որպես այդպիսին, խորհուրդ է տրվում նախ խորհրդակցել Manual:Installing MediaWiki -ի հետ, նախքան յուրաքանչյուր համակարգի տեղադրման փաստաթղթերը դիտելը:
Ծանոթագրություններ
- MediaWiki-ն կարող է ընդհանուր օգտագործել մեկ այլ վեբ հավելվածի տվյալների շտեմարան, օրինակ՝ phpBB և այլն:
- Որոշ օգտատերեր գտնում են, որ օգտակար է տեղադրել լրացուցիչ ծրագրային փաթեթ, ինչպիսիք են phpMyAdmin (MySQL) կամ phpPgAdmin (Postgres)՝ տվյալների շտեմարանի սերվերի կառավարմանը օգնելու համար: