Growth/Կենտրոնացում օգնության էջ վրա/Օգնության վահանակ
Շնորհակալ ենք, որ օգտագործում եք օգնության վահանակը և ցանկանում եք սովորել ավելին։
Այս գործիքը Growth խմբի «Կենտրոնացում օգնության էջի վրա» նախագծի մի մասն է։
2019 թվականի ընթացքում օգնության վահանակը հասանելի է միայն մի քանի Վիքիպեդիաներում և հասանելի է միայն այն օգտագործողների համար, ովքեր փորձության մասն են կազմում։ Այն հասանելի է ինչպես համակարգչի, այնպես էլ հեռախոսի բրաուզերով, սակայն դեռևս հասանելի չէ iOS կամ Android հավելվածի տեսքով։
Օգնության վահանակի նպատակ
Այս գործիքի նպատակն է՝
- հնարավորություն տալ նոր խմբագիրներին գտնել օգնության էջեր և ուղեցույցներ,
- հնարավորություն տալ նոր խմբագիրներին կապ հաստատել արդեն իսկ փորձառու խմբագիրների հետ և հարցնել այն ամենի մասին, ինչը չեն գտել օգնության էջերում։
Ինչպես օգտագործել այն
Խմբագրվող ցանկացած էջի ստորին աջ անկյունում կարող եք տեսնել կապույտ կոճակ, որի վրա գրված է «խմբագրման հետ կապված օգնություն ստանալ»։ Եթե սեղմեք այդ կոճակի վրա, կբացվի օգնության վահանակը։
Օգնության վահանակում թվարկված են նաև օգնության մի շարք օգտակար էջեր։ Այս օգնության էջերը կարող են տալ խմբագրման հետ կապված շատ հարցերի պատասխաններ։ Եթե սեղմեք այդ հղումներից մեկի վրա, այդ էջը կբացվի նոր պատուհանով։
Եթե այդ օգնությունը Ձեզ չի բավարարում, ապա կարող եք սեղմել «տեսնել օգնության համար նախատեսված ավելի շատ հոդվածներ» բաժնի վրա։
Դուք կարող եք նաև որոնման դաշտում, որը գտնվում է օգնության վահանակի վերին հատվածում, գրել Ձեր հարցը: Անմիջապես կբացվի օգնության էջերի ցանկ, որը կարող է օգտակար լինել։
Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում ստանալ այն օգնությունը, որը Ձեզ անհրաժեշտ էր, ապա կարող եք հարցնել փորձառու խմբագրի՝ օգտվելով «հարց ուղղել օգնության վահանակի անձնակազմին» բաժնից։
Երբ Դուք հարց եք գրում օգնության էջում, Դուք խմբագրում եք այն՝ ավելացնելով Ձեր հարցը։ Այդ էջը նախատեսված է փորձառու խմբագիրների համար, ովքեր կամավոր կերպով պատասխանում են նորեկների հարցերին։
Խորհուրդներ, թե ինչպե՞ս տալ ճիշտ հարցեր՝
- Բացատրե՛ք, թե ինչ եք ուզում անել,
- Քայլ առ քայլ նկարագրե՛ք, թե ինչպես եք փորձել անել և ինչն է Ձեզ խանգարել,
- Ասե՛ք, թե Դուք համակարգչով եք աշխատում, թե հեռախոսով,
- Եթե գիտեք, ապա ասե՛ք, թե Դուք վիզուալ խմբագրիչով եք աշխատում, թե կոդով։
- Եթե Ձեր հարցը վերաբերում է աղբյուրի, ապա ավելացրե՛ք այդ աղբյուրի հղումը
Ինչպես գտնել Ձեր հարցի պատասխանը
- Եթե Ձեր մասնակցային հաշվին ավելացրել եք էլեկտրոնային հասցե և վավերացրել եք այն, ապա պատասխան նամակը կգա Ձեր էլեկտրոնային փոստին։ Էլեկտրոնային հասցե ավելացնելու կամ վավերացնելու համար, մտե՛ք նախընտրություններ։
- Բացի այդ Դուք նաև պատասխանը ծանուցման տեսքով կտեսնեք Ձեր բրաուզերի վերին հատվածում։
Համակարգիչ | Հեռախոս |
Պատասխան ստանալուց հետո կարող եք շարունակել խոսակցությունը՝ խմբագրելով օգնության էջը և ավելացնելով Ձեր նամակը պատասխան նամակից հետո։
Ինչպես մասնակցել
Եթե օգտագործում եք այս գործիքը
Դուք կարող եք մեզ ասել Ձեր կարծիքը գործիքի մասին հետադարձ կապի էջի միջոցով։ Կարող եք գրել ցանկացած լեզվով։
Մենք ողջում են բարելավման հետ կապված բոլոր առաջարկությունները, հարցերը և բոլոր խնդիրները, որոնք կապված են օգնության վահանակի հետ:
Եթե ցանկանում եք օգնել նորեկին
Խնդրում ենք համաժամեցնել Ձեր վիքին օգնության էջում մարդկանց պատասխանելու համար։ Դուք կարող եք նաև կարդալ, թե ինչպես պատասխանել հարցերին։
Հաճախ տրվող հարցեր
See also: the global FAQ about Growth features
Ու՞ր է իմ հարցը
Ձեր հարցը տեղադրվել է օգնության էջում։ Այն գտնելու ամենահեշտ տարբերակն է սեղմել համակարգչի դեպքում բրաուզերի վերին աջ անկյունում գտնվող «Ներդրում» բաժնի վրա, իսկ հեռախոսի դեպքում այն գտնվում է ձախ հատվածում տեղադրված ցանկում։
Ոչ ոք չի պատասխանել իմ հարցին։ Ի՞նչ կարող եմ անել։
Եղե՛ք համբերատար :) Հարցերին պատասխանում են կամավորները, ովքեր կարող են լինել օֆլայն։
Դուք կարող եք ստուգել Ձեր նամակը՝ համոզվելու, որ Դուք
- բացատրել եք, թե ինչ եք ուզում անել,
- քայլ առ քայլ նկարագրել եք, թե ինչ եք փորձել անել և ինչն է Ձեզ խանգարում։
Իհարկե, որոշ հարցեր էլ կարող են կապված լինել շատ բարդ բաների հետ, որոնց հետ նույնիսկ փորձառու խմբագիրները չեն առերեսվել։ Նրանց էլ ք ժամանակ պետք Ձեզ պատասխանելու համար։
Ինչպե՞ս կարող եմ անջատել օգնության վահանակը։
Դուք կարող եք անջատել օգնության վահանակը՝
- սեղմելով օգնության վահանակի վերին մասում գտնվող կարգավորումների նշանի վրա
- մտնելով Ձեր նախընտրությունների էջի խմբագրում բաժինը։
How can I enable the help panel?
If the help panel is available on your wiki, you can enable the panel by going to your preferences, in the Editing tab.
Ինչպե՞ս են ընտրվել օգնություն ապահովող նյութի հղումները։
Դրանք ընտրվել են համայնքային քննարկման արդյունքում։ Դրանք կարող են փորձարկման ընթացքում փոփոխության ենթարկվել, քանի որ հիմնվելով նորեկները հարցերի վրա՝ կհասկանանք, թե որ հղումները ավելի օգտակար կարող են լինել նրանց համար։
Ինչպե՞ս կարող եմ տեղեկություն ստանալ խանագծի և դրա ստեղծման պատճառների մասին։
Նախագծի մասին կարող եք մանրամասն կարդալ (միայն անգլերեն) նախագծի էջում և մեզ հարցեր տալ հետադարձ կապի էջում։