Growth/Համայնքներ/Ինչպես ներկայանալ որպես մենթոր

This page is a translated version of the page Growth/Communities/How to introduce yourself as a mentor and the translation is 59% complete.
Outdated translations are marked like this.
Other languages:
Bahasa Indonesia • ‎English • ‎Tiếng Việt • ‎Türkçe • ‎dansk • ‎euskara • ‎français • ‎italiano • ‎magyar • ‎polski • ‎português • ‎português do Brasil • ‎svenska • ‎čeština • ‎русский • ‎српски / srpski • ‎українська • ‎հայերեն • ‎עברית • ‎العربية • ‎فارسی • ‎中文 • ‎日本語 • ‎한국어

Հետաքրքրվա՞ծ եք մենթոր դառնալով: Շնորհակալություն:

Խնդրում ենք կարդալ տեղեկատվությունը նորեկների հետ շփվելու մասին, այնուհետև ներկայանալ որպես մենթոր:

Ներկայանալ հիմնական էջում

 
Ձեր մասին տեղեկատվությունն այս տեսքը կունենա նորեկների համար նախատեսված էջում:
 
Ներկայացնող այն հաղորդագրությունները, որոնք 240 նիշից երկար կլինեն, կկրճատվեն:

Նորեկի հիմնական էջն ստեղծվել է նորեկներին Վիքիպեդիայում իրենց առաջին քայլերն անելիս աջակցելու համար: Հիմնական էջը նորեկներին կներկայացնի ձեր անունը. դուք կլինենք նրանց մենթորը:

Հիմնական էջում նորեկներին ներկայանալու համար նախատեսված տարածք կա:

Հակիրճ, առավելագույնը 240 նիշի սահմաններում ներկայացրեք ձեզ: Սահմանափակումը երկար տեքստերից խուսափելու համար է: Ձեր մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար նորեկը կարող է այցելել ձեր մասնակցային էջը, որի հղումը կլինի հիմնական էջում:

Ձեր մասնակցային անունը կերևա հիմնական էջում: Կարիք չկա այն կրկնել նկարագրության մեջ:

Օրինակներ

(Թարգմանությունների պատճառով օրինակները կարող են գերազանցել 240 նիշի սահմանափակումը:)

Դուք կարող եք ներկայացնել ձեզ չեզոք կերպով.

  • «Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ձեզ նավարկել Վիքիպեդիայում, ազատորեն կարող եք հարցեր տալ»:

Դուք ցանկացած հարցի պատասխանելու համար բավականաչափ փորձ ունեք: Թող մարդիկ չկարծեն, թե դուք կարող եք օգնել նրանց միայն որոշակի հարցերում:

  • Մի գրեք. «Ես խմբագրում եմ ֆուտբոլի վերաբերյալ հոդվածներ»: Նորեկները կարող են կարծել, որ չեն կարող դիմել ձեզ ֆուտբոլից բացի որևէ այլ թեմայի վերաբերյալ հարցով:
  • Նախընտրել է գրել. «Ես ներդրումներ եմ կատարում հիմնականում ֆուտբոլի վերաբերյալ, բայց հնարավորությանս սահմաններում կպատասխանեմ ցանկացած այլ ոլորտի վերաբերող հարցի ևս»:

Կարող եք առաջարկել մարդկանց կապ հաստատել ձեզ հետ.

  • «Ես կարող եմ պատասխանել Վիքիպեդիայում խմբագրելու հետ կապված ձեր հարցերին: Ես հիմնականում ներդրումներ եմ կատարում ֆուտբոլի վերաբերյալ: Իսկ ո՞րն է ձեր նախընտրած ոլորտը»:
  • «Ես նույնքան շփոթված էի, որքան դուք հիմա: Սակայն փորձառուներին հարցեր տալն օգնեց ինձ: Խնդրում եմ ազատ զգացեք և հարցեր տվեք»:

Ինչպես ավելացնել նկարագիրը մենթորների ցանկում

The following procedure is only applicable to wikis where the Growth tools are available: Արաբերեն Վիքիպեդիա, Չեխերեն Վիքիպեդիա, Basque Wikipedia, Persian Wikipedia, French Wikipedia, French Wiktionary, Hebrew Wikipedia, Hungarian Wikipedia, Armenian Wikipedia, Korean Wikipedia, Polish Wikipedia, Portuguese Wikipedia, Serbian Wikipedia, Swedish Wikipedia, Turkish Wikipedia, Ukrainian Wikipedia, Vietnamese Wikipedia, test.wikipedia.org.

Մենթորների ցանկերն առկա են Վիքիտվյալների էջում:

Ավելացրեք ձեր անունը` օգտագործելով հետևյալ շարահյուսությունը.

* [[Մասնակից:Մասնակցային անուն]]|Նկարագրություն

Օրինակ. * [[User:Trizek]]|Ես ներդրումներ եմ կատարում տարբեր թեմաներով և ուրախ կլինեմ օգնել քեզ:

Մի ավելացրեք վիքիտեքս, HTML և CSS նկարագրության մեջ. այն չի աշխատելու: